Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Ավստրալիան ներկայացնող Վիկ Դարչինյանը սեպտեմբերի 29-ին Լաս-Վեգասում կայացած մենամարտում հաղթեց պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին:Մենամարտը տեւեց 10 ռաունդ, որի արդյունքներով մրցավարները միաձայն նախապատվությունը տվեցին Դարչինյանին`99-91, 99-91, 96-94: Այսպիսով, Դարչինյանը նվաճեց թեթեւագույն քաշային կարգում NABF վարկածով չեմպիոնի տիտղոսը: Այս հաղթանակը 38-րդ էր Դարչինյանի անցկացրած 44 մենամարտերում: Նշենք, որ դել Վալեի համար սա առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում, հաղորդում է Boxingscene-ը: