Նորվեգացի պարաշյուտիստները վտանգավոր թռիչք են իրականացրել Ռիո-դե-Ժանեիրոյի կենտրոնում: Լյուդովիկ Վորզը և Ջոկ Սոմմերը, «թևավոր» հանդերձանքով ցատկել են թռչող սարքից և վայրէջք կատարել Բրազիլիայի ամենախոշոր քաղաքի խիտ բնակեցված թաղամասում: Ընդ որում մարզիկներից մեկին հազիվ է հաջողվել խուսափել բախումից: Նա անցել է երկու երկնաքերների միջև ընկած նեղ միջանցքով՝ մեծ դժվարությամբ խուսափելով բախումից: Երկու մարզիկներն էլ բարեհաջող կերպով վայրէջք են կատարել՝ ամբոխի հիացմունքով լի բացականչությունների ներքո: