Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը: Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., ՌուսաստանԳևորգ Կասպարով, «Զոբ Ահան», ԻրանԱրթուր Հարությունյան, «Շիրակ»ՊաշտպաններՌոբերտ Արզումանյան, «Ակտոբե», ՂազախստանՎալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», ԻրանԱրտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», ՄոլդովաԿամո Հովհաննիսյան, «Փյունիկ»Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»Վարազդատ Հարոյան «Փյունիկ»Արթուր Ավագյան «Գանձասար» Կիսապաշտպաններ Կարեն Մուրադյան, «Շիրակ»Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», ՈւկրաինաԳևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, ՈւկրաինաԴավիթ Մանոյան «Փյունիկ»Մարկոս Պիզելի, «Կուբան», ՌուսաստանԶավեն Բադոյան «ԲԱՏԵ», Բորիսով, ԲելառուսԷդգար Մալաքյան «Դինամո» Չեսկե Բուդեյովիցե, Չեխիա Հարձակվողներ Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, ՌուսաստանԱրթուր Սարկիսով, «Վոլգա», ՌուսաստանԷդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մարտի 21-ին կայանալիք Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ կմիանան ազգային հավաքականին: Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Լևոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիսը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանը և Մասիս Ոսկանյանը, իսկ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը և Հրայր Մկոյանը չեն կարող մասնակցել խաղին որակազրկման պատճառով: