Լոնդոնում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը 12-րդ քայլից հետո ոչ այնքան հաճելի դիրք ստացավ, սակայն այնուհետեւ շտկեց իրավիճակը եւ կողմերը 31-րդ քայլում խաղաղ դաշն կնքեցին: Մնացած պարտիաները դեռ շարունակվում են: