Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերի Արսեն Բարսեղյանին, որն ադրբեջանական գերության մեջ է գտնվում անցյալ տարվա դեկտեմբերից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, գերու հետ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում: Այլ մանրամասներ Ամատունին չի հաղորդել, ելնելով գաղտնիության նկատառումներից: Նշենք, որ պայմանագրային զինծառայող Բաղդասարյանը Հայաստանում մեղադրվում է զորամասն ինքուրույն լքելու մեջ: