102-րդ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը կփոխվի: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են 102-րդ ռազմակայանի աղբյուրները, ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուձինսկին կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Հայտնի է դարձել նաև հոգեբանի պաշտոնանկության մասին, որն Ավետիսյանների ընտանիքի սպանության շրջանում պատասխանատու էր զինծառայողների հետ խորհրդատվությունների համար: