ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը, որի մասնակցությամբ «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և  ուրիշ ֆիլմեր ռուսական կինոյի  դասական նմուշներ են, երեկ` մայիսի 6-ին, դարձավ 90 տարեկան: Մեծ հայրենականի վետերանը, ժողովրդական արտիստը, Վախթանգովյան թատրոնի առաջատարը, հանրաճանաչ կինոդերասանը, Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի գեղարվեստական ղեկավարն ու պրոֆեսորն իր հոբելյանը նշելու է մայիսի 10-ին նոր ներկայացման պրեմիերայով: Աղբյուրը՝ http://kinoashkharh.am