Վաղը՝ ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավարՀարություն Թոփիկյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավարՍոնա Հովհաննիսյան) 1-ին անգամ Հայաստանում կկատարեն հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը և «Ասացվածք հոր համար» ակապելլան՝ ի հիշատակ 1915թ-ի հայոց մեծ եղեռնի զոհերի: Մենակատարներ՝ ՀասմիկԹորոսյան (սոպրանո) և Դավիթ Բաբայանց (բարիտոն): Դիրիժորներ՝ Ռոբերտ Մլքեյան, Էդուարդ Թոփչյան:  Մուտքն ազատ է: