Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի (1980, 1982, 1986, 1988) եւ Ռուսաստանի հավաքականի (1992, 1994, 1996, 2002) կազմում Համաշխարհային օլիմպիադաների ութակի չեմպիոն, «Օսկար» մրցանակի (տարվա լավագույն շախմատիստ) 11-ակի դափնեկիր Գարի Կասպարովը նշում է 50-ամյա հոբելյանը: Կասպարովը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը երկու կարճատեւ ընդմիջումներով գլխավորել է 1985-2006 թվականներին: Կասպարովը հռչակվեց աշխարհի չեմպիոն 1985-ին՝ հաղթելով Անատոլի Կարպովին: 50-ամյակի նախօրեին Կասպարովը եղել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Նա համաձայնել է օգնել աշխարհի չեմպիոնի հավակնորդ Մագնուս Կարլսենին, Sport-express-ին մեջբերում է Sport.News.am-ը: