Երեկ Թբիլիսիում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները ընդհանուր հաշվով արժանացել են 5 մեդալների: Ազատ ոճում Եվրոպայի չեմպիոն և ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ Մուսա Մուրթազալիևը (84 կգ) պարտվելով եզրափակչում, գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն իր հաշվին գրանցել է 3 մեդալ: 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթելով մրցակիցներին պահպանել է Եվրոպայի չեմպիոնի և ոսկե մեդալակրի իր կոչումը՝ դառնալով կրկնակի չեմպիոն, իսկ Արթուր Շահինյանը (84 կգ) և գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը (120կգ) արժանացել են բրոնզե մեդալների: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ, իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ վեցերորդ հորիզոնականը: