Լոնդոնում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրի բոլոր չորս պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Տուրի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը 31-րդ քայլում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ի դեպ, նրանք խաղաղ դաշն կնքեցին մի դիրքում, որտեղ սպիտակ եւ սեւ ֆիգուրները բացարձակապես հայելանման էին դասավորված: Գելֆանդ – Ռաջաբով, Իվանչուկ – Գրիշչուկ, Սվիդլեր – Կրամնիկ պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի: Այսօր մրցաշարի երկրորդ տուրն է: Արոնյանը սպիտակներով կխաղա Բորիս Գելֆանդի հետ: