Հռչակավոր ամերիկյան դերասանուհի Միլա Կունիսը «Էսքվաեր» ամսագրի վարկածով հայտարարվել է տարվա ամենագրավիչ կին: Սովետական Միության տարիներին Ուկրաինայից արտագաղթած ընտանիքում ծնված Միլայի դերասանական կարիերան սկսվել է 1994-ին: Սկզբում նա նկարահանվել է գովազդային հոլովակներում, այնուհետև երիտասարդական սերիալներում և այլն: Դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «Սև կարապը» մելոդրաման և «Ընկերական սեքս» ռոմանտիկ կատակերգությունը: