Ապրիլի 13-ին առավելապես արևելյան շրջաններում, 15-16-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 17-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ին կբարձրանա 2-4, 16-17-ին ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևանում ապրիլի 13-ին գիշերվա առաջին կեսին, 15-16-ին օրվա երկրորդ կեսին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ ·         Օդի առավելագույն ջերմաստիճան   27.00C (1970թ) ·         Օդի նվազագույն ջերմաստիճան       -0.10C (1939թ) ·         Օդի միջին օրական ջերմաստիճան  12.30C