Ապրիլի 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-7-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում ապրիլի 3-4-ը, 5-ի գիշերը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.80C (1955 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան -2.70C (1943 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.50C