Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Դավիթ Սաֆարյանը եզրափակիչում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Յակուպ Գորին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ներկայացնում ենք այդ գոտեմարտի տեսագրությունը: