Հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։ «120 րոպե՝ Ժվանեցկու հետ» խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։ Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։