Ռոք'ն'Ռոլի արքա Էլվիս Փրեսլիին պատկանող Աստվածաշունչը վաճառվել է բրիտանական աճուրդում 94.000$-ով։ Գնորդը` աստղի երկրպագուներից մեկն է։ Մեկնարկային գինը գերազանցվել է մոտ 2.5 անգամ։ Գիրքը Էլվիս Փրեսլին նվեր է ստացել 1957 թվականին։ Այդ ժամանակվանից Աստվածաշունչը շատ քրքրվել էր, իսկ լուսանցքներին հայտնի կատարողը բազմաթիվ գրառումներ էր կատարել։