Պաշտոնական շնորհանդեսից օրեր առաջ համացանցում է հայտնվել Ջեյսմ Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի համար Ադելի ձայնագրած երգից մի հատված,-հայտնում է BBC Radio 1-ը: Առայժմ հնարավոր չի եղել պարզել, թե ովքեր են կանգնած արտահոսքի ետևում: Երգի հատվածը հրապարակված է  SoundCloud երաժշտական կայքում: Լուրերն այն մասին, թե Ադելը պատրաստվում է աշխատել 007 գործակալի մասին  ֆիլմում, շրջանառվում էին դեռ 2011թվականից:  Տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին մեկ ամիս առաջ: