ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորանների հատվածում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: