Մարտի 19-ին Վայոց ձորում և Սյունիքում, 23-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 4-6, 20-ի ցերեկը, 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով: Երևանում`մարտի 19-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: