Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
3.49 kB
Ես կարծում եմ, որ մեր մարզիչը այն մարզիչն է, որը միշտ հավասարակշռված է իր հարցազրույցներում, բոլորիս մոտ էլ ստացվում է, բոլորս էլ նման սայթաքումներ ունենք, բառերից մի կառչեք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսպես մեկնաբանեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի այն հայտարարությունը, թե «իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու»:
«Խնդիրը եղել է, որ պարտադիր պետք է հաղթենք, պարզապես ձախողվել ենք: Հայկական ֆուտբոլը պետք չի վերականգնել, արմատական փոփոխություն անհրաժեշտ չի: Իհարկե, կան թերություններ, կան ֆուտբոլիստներ, որ վատ են դրսևորում, խոստանում եմ՝ հաստատ կլուծենք այդ հարցերը»,- ասաց Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Վարդան Մինասյանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել Ռուբեն Հայրապետյանին, վերջինս էլ այն հրաժարվել է ընդունել, Հայրապետյանն ասաց, որ ազգային հավաքականին «պետք է զգույշ վերաբերվել»:
«Ձեզ թվում ա՝ մենք մուկն ու կատու ենք խաղո՞ւմ, ազգային հավաքական բառը որ օգտագործում ենք, մենք լուրջ պետք է լինենք, դա ոչ Ռուբեն Հայրապետյանն է, ոչ Վարդան Մինասյանը, դա ողջ ազգինն է, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, ազգային հավաքականի հետ պետք է շատ զգույշ լինել, ի՞նչ է նշանակում՝ մի հատ էլ հրաժարական տա: Ազգային հավաքականին չի կարելի մատերի արանքով նայել»,- հայտարարեց Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանն իրատեսական չհամարեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելը, քանի որ ռեալ չէ բոլոր վեց խաղերում հաղթելը: Հայրապետյանի խոսքով՝ այժմ այլ խնդիր կա. վնասված է հավաքականի հեղինակությունը, և պետք է ամեն ինչ անել՝ այն վերականգնելու համար:
Ինչ վերաբերում է Հենրիկ Մխիթարյանի հայտարարությանը, թե «մի քանի խաղացողներ սիրտ ու հոգի չեն դնում հավաքականում», ապա Հայրապետյանն ասաց, որ Մխիթարյանն իրավունք չուներ նման բան հայտարարելու, քանի որ այդ մասին խոսելու իրավունք ունեն ֆեդերացիայի նախագահն ու հավաքականի մարզիչը: «Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, ի՞նչ անենք, արել ա, մեր բոլորիս սիրելի Հենոն ա»,- նշեց ՀՖՖ նախագահը: