Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.9 kB
Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Եվ նորից ուկրաինացի գրոսմայստերին «քաշեց» ցայտնոտը: Բացարձակ հավասար դիրքում Իվանչուկը ժամանակի սղության պատճառով ուղղակի կոպիտ սխալներ թույլ  տվեց եւ Արոնյանը հաղթանակ տարավ:
Արոնյանը այս հաղթանակից հետո վաստակեց 6,5 միավոր եւ ընդամենը մեկ ժամ մնաց մրցաշարի միանձնյա առաջատար, որովհետեւ Մագնուս Կառլսենը անողոք ու երկաթյա ձեռքով ջախջախեց  Բորիս Գելֆանդին եւ նորից վերականգնեց առաջատարի իր դիրքը:
Արոնյանից եւ Կառլսենից ետ չմնաց նաեւ Կրամնիկը, որը հաղթեց սեւերով Գրիշչուկին: Եվ միայն Ռաջաբով-Սվիդլեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի:  
Այսպիսով, առաջատարների մոտ փոփոխություններ չեղան, միայն այս եռյակը ավելի շատ պոկվեց ետնապահներից:
Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո հետեւյալն է. 1. Կառլսեն՝ 7; 2. Արոնյան՝ 6,5; 3. Կրամնիկ՝ 6;, 4-6. Գելֆանդ, Գրիշչուկ, Սվիդլեր՝ 4,5; 7-8. Իվանչուկ, Ռաջաբով՝ 3,5:
Մարտի 27-ին կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: