Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
3.67 kB
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր՝ մարտի 25-ին, 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ հանդիպեց լրագրողներին.
- Երիտասարդական հավաքականի հետ խաղի տպավորությունը:
- Բոլոր հարցերի պատասխաններըը ստացանք, մեկ ֆուտբոլիստի հարցում դեռ կան կասկածներ: Բոլորդ էլ գիտեք, որ Օզբիլիսը երեք օր է մարզվել, դժվար է նրա մասնակցության հարցը: Եթե մի փոքր կասկածեցինք, հաստատ վնաս չենք տա Օզբիլիսի առողջությանը:
- Այդ ընկերական հանդիպումը բավարարե՞ց Ձեզ:
- Իհարկե չբավարարեց, բայց ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ կար, որ ընկերական խաղ էր: Եթե այդպես խաղան, իհարկե հաջողության չեն հասնի Չեխիայի դեմ խաղում:
- Ո՚՞վ է հանդիպման ֆավորիտը:
- Երկու թիմերի մոտ էլ շատ բարձր է մոտիվացիան՝ ելնելով մրցաշարային դրությունից: Հնարավորությունները 50/50 եմ գնահատում:
- Այն որ Չեխիան պարտվեց Դանիային ինչպես կազդի խաղի վրա:
- Դա այդքան մեզ համար կարևոր չէ, որքան որ մեզ համար, մենք ինչպես պատրաստվում էինք, այդպես էլ կպատրատսվեինք: Հոգեբանական առումով ավելի բարդ է չեխերի համար, բայց նրանք պրոֆեսիոնալներ են և կհաղթահարեն այդ իրավիճակը
- Հարձակողակա՞ն ֆուտբոլ է խաղալու Հայաստանը:
- Խաղասկզբում միշտ պետք է բալանս լինի, իսկ խաղի ընթացքը արդեն կախված կլինի հաշվին:
- Չեխիայի մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Եվրո-2012-ից սկսած հետևում եմ Չեխիայի հավաքականի հանդիպումներին, շատ ուժեղ և կարգապահ թիմ է: Տարօրինակ արդյունք էր Դանիայի դեմ 0:3-ը, խաղը հավասար էր, բայց Դանիան առաջինը խփեց և հաղթանակ տարավ: Չեխիայի հավաքական խաղաոճը չի փոխվում, վեց-յոթ խաղ եմ դիտել և բոլորը կրկնվում են, կան նյուանսները:
- Օզբիլիսը, եթե չխաղա, ո՞վ կխաղա:
- Էդգար Մանուչարյանը:
- Տրամադրվածությունն ինչպիսի՞ն է թիմի մոտ:
- Շատ լավ, նրանց լրացուցիչ տրամադրելու կարիք չկա:
- Մխիթարյանի և Մովսիսյանի հետ խոսե՞լ եք Հյուբշմանի և Սուխիի մասին:
- Կան առաջատարներ թիմում և մենք խեսել ենք ընդհանուր թիմի մասին: Իսկ առաջատարները Պետր Չեխն ու Ռոսիցկին:
- Եթե գաղտնիք չէ, ո՞վ է խաղալու պաշտպանության կենտրոնում Արզումանյանի հետ:
- Այդպես ստացվում է, որ ողջ կազմը կասեմ... Հարոյան, Ոսկանյան, Խաչատուրով:
Աղբյուրը՝ totalfootball.am