Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.05 kB
Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում ընթացող հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթեց (3:0,3:0 ) բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սա նրա երկրորդ «ոսկին» է Եվրոպայի առաջնություններում:
Ալեքսանյանը ելույթները սկսել էր 1/16-րդ եզրափակիչից` հաղթելով Շվեդիայի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Բուլղարացի Մետոդիեւի մարզիչը 1996 թվականի Ատլանտայի (Հայաստանի հավաքականի կազմում) եւ Սիդնեյի (Բուլղարիա) օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արմեն Նազարյան է: