|
|
|
Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը: |
|
|
|
|
|
|
|
Դարպասապահներ |
|
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., ՌուսաստանԳևորգ Կասպարով, «Զոբ Ահան», ԻրանԱրթուր Հարությունյան, «Շիրակ»ՊաշտպաններՌոբերտ Արզումանյան, «Ակտոբե», ՂազախստանՎալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», ԻրանԱրտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», ՄոլդովաԿամո Հովհաննիսյան, «Փյունիկ»Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»Վարազդատ Հարոյան «Փյունիկ»Արթուր Ավագյան «Գանձասար» |
|
Կիսապաշտպաններ |
|
Կարեն Մուրադյան, «Շիրակ»Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», ՈւկրաինաԳևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, ՈւկրաինաԴավիթ Մանոյան «Փյունիկ»Մարկոս Պիզելի, «Կուբան», ՌուսաստանԶավեն Բադոյան «ԲԱՏԵ», Բորիսով, ԲելառուսԷդգար Մալաքյան «Դինամո» Չեսկե Բուդեյովիցե, Չեխիա |
|
Հարձակվողներ |
|
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, ՌուսաստանԱրթուր Սարկիսով, «Վոլգա», ՌուսաստանԷդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան |
|
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մարտի 21-ին կայանալիք Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ կմիանան ազգային հավաքականին: |
|
Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Լևոն Հայրապետյանը, Արաս Օզբիլիսը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանը և Մասիս Ոսկանյանը, իսկ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը և Հրայր Մկոյանը չեն կարող մասնակցել խաղին որակազրկման պատճառով: |
|
|
|
|