Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
862 Bytes
ԱրմԻնֆո-ի դիտարկման տվյալներով` 2015 թվականի առաջին երկու ամիսներին 1 լիտր նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում 50 դրամով նվազել են: Նախորդ շաբաթ միայն գները նվազել էին 10 դրամով: Այսօր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինը վաճառվում է 1 լ-ի դիմաց 470 դրամով, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի գինը կազմում է 440 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»-ը` 420 դրամ, դիզվառելիքի 1 լ-ի արժեքը 440 դրամ է, իսկ եվրոդիզելի 1 լ-ը` 450 դրամ:
Նշենք, որ Հայաստանում նավթամթերքը ներմուծում է առավելապես Ռուսաստանից: