Քիչ առաջ վճարվել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը, iLur.am-ին տեղեկացրեց գործարանի մմուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: | |
Նշենք, որ, պետությունը պարտավոր է վճարել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ շուջ 20 ամսվա կուտակված աշխատավարձերը: | |
Կառավարությունը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է գործարանը վերագործարկելու, աշխատավարձերի պարտքերը մարելու մասի, սակայն այժմ, ըստ էության սկսվել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք: | |
Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի: | |
Այսօր հերթական անգամ գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: | |