Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
2.7 kB
Ռեժիսոր Աշոտ Ադամյանի համոզմամբ, փետրվարի 20-ի հանրահավաքը հասարակության ձգտումները, դրական փոփոխությունների ակնկալիքներն իրականություն դարձնելու համար լրջագույն առիթ է:
«Այդ հույսը մարդկանց մեջ արթնացած ծլարձակում է՝ սպասելով, որ այդ ուժը, այդ կամքը, այդ հավաքական ձգտումն ու նպատակին հասնելը վերջապես ինչ-որ արդյունքների կբերի: Որովհետեւ, եթե նայում ես ժողովրդի հավաքական տրամադրություններին, այսօր երեւի մարդկանց 99 տոկոսը դժգոհ է: Երկար ժամանակ անուշադրության մատնված լինելը ստիպել է, որ մարդիկ դառնան մարգինալ, մտահոգ լինեն միայն սեփական կաշվին մոտ գտնվող բաների համար: Եվ մարդ մոռանում է, որ ունի հարեւան, բարեկամ, հարեւանի երեխա, բարեկամի երեխա, եւ ընդհանրապես, երկիր, հանրապետություն: Ընդհանրական ձգտմանը հասնելու շատ մեծ հույս կա», - iLur.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը:
 Նրա խոսքով, այլապես այսօր գնում ենք անէության՝ ապաշնորհ իշխանության բերումով:
«Բոլոր ուղղություններով տանուլ ենք տալիս, եւ անգրագիտությունը դարձել է մեր համար մեկ ցավը: Բոլոր ուղղություններով՝ միջազգային ասպարեզում, արդյունաբերական, կրթական, պետականությանը վտանգող բոլոր ուղղություններով», - ասաց Ադամյանը:
Ռեժիսորի խոսքով, ստեղծվել է մի վիճակ, երբ անգրագետ իշխանություններն են խոսում անգրագիտության մասին:
«Իրենց նշած անգրագիտութնան առաջին վեկտորը պետք է ուղղված լինի դեպի իրենց: Գլխավոր անգրագիտությունն իրենցից է բխում, իսկ մնացած բոլորն այսպես ասած՝ վերարտադրյալներ են: Անգրագետ երկիր ես դաստիարակում, ստանում ես շատ անգրագետներ: Սա իրենց սերմանածի պտուղներն են»,- ասաց արտիստը: