Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
959 Bytes
Հանրահայտ ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Նոլանը դերասան Մեթյու  Մակկոնահիին առաջարկել է մարմնավորել Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսներից մեկին, հայտնում է Deadline կայքը:
Եթե Մակկոնահին ընդունի առաջարկը, ապա կդառնա ֆիլմում նկարահանվող առաջին դերասանը: Կինոնկարը հիմնված է ամերիկացի աստղաֆիզիկոս Կիփ Թորնի տեսությունների վրա: Ֆիլմի սյուժեն պատմում է գիտնականների մասին, որոնք  օգտագործում են այպես կոչված «խլուրդի բները» (ժամանակ- տարածության հիպոթետիկ «թունելները»), որոնց միջոցով կարելի է տեղափոխվել անցյալ կամ ապագա: