Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.1 kB
Հունիսի 20-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18ՍՍ048 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 200մ), ինչի հետևանքով վարորդ` 1941թ. ծնված Սերյոժա Ավագյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից: