Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
1.08 kB
Հունիսի 16-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այրվում է տուն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ. Բալասանյան փողոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.10-ին, մարվել՝ 18.55-ին:
Այրվել են Դ. Հարությունյանին պատկանող թիվ 32 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ), ննջասենյակի և երկու հյուրասենյակների առաստաղները (10 քմ), բակում կուտակված տախտակներ (4 խմ) և Ռ. Ղուկասովային պատկանող թիվ 34 տան ու տանը կից օժանդակ շինության տանիքների փայտյա կառուցատարրերը (24 քմ):