Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
No virus
2.24 kB
Երևանում երեկ դաժան սպանություն է եղել: Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը և այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Այս տեղեկությունը news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 7-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի 3-րդ հարկի բնակարանում: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:  Թիվ 8 բնակարանի հյուրասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.39-ին: Այրվել է 2 մահճակալ և պատուհան` մասնակի: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պետը, ՊՀ և ՏԱ տեսուչը:
Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի, և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով: