id raw_text normalized_text speaker_id split gender is_gold_transcript accent segment_00000248 «Նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող», — մտածեց ինքնիրան, և հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով: Նույն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը, և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա: — Երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային, — ասաց նա քրդերեն լեզվով: «նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող» — մտածեց ինքնիրան և հրացանը ուսից վեր բերելով կանգնեց իր շուրջը նայելով նույն միջոցին «սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա — երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային — ասաց նա քրդերեն լեզվով speaker_1 test male True None segment_00000579 Պառավին թվաց, թե երազի մեջ է, նա վրա ընկավ և ղողդող ձեռքերով սկսեց շոշափել Արտեմի պառկած տեղը թախտի վրա: պառավին թվաց թե երազի մեջ է նա վրա ընկավ և ղողդող ձեռքերով սկսեց շոշափել արտեմի պառկած տեղը թախտի վրա speaker_2 test female True None segment_00000587 Հիշեց անցյալից մի դեպք, երբ որդին նույն տրամադրությամբ տուն էր եկել, բայց այն ժամանակ պատճառը չծածկեց, ասաց, որ ղումար խաղալիս շատ փող էր տարվել: հիշեց անցյալից մի դեպք երբ որդին նույն տրամադրությամբ տուն էր եկել բայց այն ժամանակ պատճառը չծածկեց ասաց որ ղումար խաղալիս շատ փող էր տարվել speaker_2 test female True None segment_00000355 Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի...: այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի speaker_1 test male True None segment_00000415 speaker_2 test female True None segment_00000214 — Գերիների թիվը շա՞տ է, — հարցրեց Սարհատը մի փոքր մտածելուց հետո: — գերիների թիվը շա՞տ է — հարցրեց սարհատը մի փոքր մտածելուց հետո speaker_1 test male True None segment_00000031 Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատվիրելով հարկավորած օգնությունը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղևորվեցավ դեպի Վան քաղաքը: դեռ աղբակ չհասած նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ պատվիրելով հարկավորած օգնությունը մատուցանել տեղային բնակիչներին իսկ ինքը մենակ ուղևորվեցավ դեպի վան քաղաքը speaker_1 test male True None segment_00000356 Ճանճ ասված բանը գոյություն չուներ այդ սենյակում, ուր ներքնատան մի տեսակ ծանր զովություն էր տիրում: ճանճ ասված բանը գոյություն չուներ այդ սենյակում ուր ներքնատան մի տեսակ ծանր զովություն էր տիրում speaker_2 test female True None segment_00000136 Այժմ նա հասկացավ այն ամայության պատճառը, որ քանի րոպե առաջ վրդովում էր նրան այժմ նա գիտեր, թե ինչ էր պատահել իր անցած երկրների վրա: Քրդից ստացած կերակուրը նա մի կողմ ձգեց և շարունակեց գնալ: Իրավ որ նա քաղցած էր, ամբողջ օրը ոչինչ չէր կերել, բայց քաղց չէր զգում: Լինում են րոպեներ, որ մարդ կերակրվում է իր սիրտը մաշելով և սպառելով երիտասարդը այդ դրության մեջ էր: այժմ նա հասկացավ այն ամայության պատճառը որ քանի րոպե առաջ վրդովում էր նրան այժմ նա գիտեր թե ինչ էր պատահել իր անցած երկրների վրա քրդից ստացած կերակուրը նա մի կողմ ձգեց և շարունակեց գնալ իրավ որ նա քաղցած էր ամբողջ օրը ոչինչ չէր կերել բայց քաղց չէր զգում լինում են րոպեներ որ մարդ կերակրվում է իր սիրտը մաշելով և սպառելով երիտասարդը այդ դրության մեջ էր speaker_1 test male True None segment_00000111 Հիշյալ վրաններից մեկի մեջ, որ իր վիճակով չէր զանազանվում մյուսներից, Ղանլի-Դարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ հետո, կարելի էր տեսնել մահճի մեջ պառկած մի տղամարդ, մահվան պես գունաթափված դեմքով և խորն ընկած մթին աչքերով: Նա հազիվ կարողանում էր շունչ առնել և խիստ դժվարությամբ էր կարողանում շարժվել մի կողքից դեպի մյուսը երևում էր, ծանր կերպով վիրավորված էր նա: Հիվանդը Սարհատն էր: Նրա բարձի մոտ նստել էր մի օրիորդ մաշված, վշտահար դեմքով արտասուքով լի աչքերով, դա Ասլին էր, որին Ղանլի-Դարայի անցքի ժամանակ Մըստոյին հաջողվել էր գողանալ: հիշյալ վրաններից մեկի մեջ որ իր վիճակով չէր զանազանվում մյուսներից ղանլիդարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ հետո կարելի էր տեսնել մահճի մեջ պառկած մի տղամարդ մահվան պես գունաթափված դեմքով և խորն ընկած մթին աչքերով նա հազիվ կարողանում էր շունչ առնել և խիստ դժվարությամբ էր կարողանում շարժվել մի կողքից դեպի մյուսը երևում էր ծանր կերպով վիրավորված էր նա հիվանդը սարհատն էր նրա բարձի մոտ նստել էր մի օրիորդ մաշված վշտահար դեմքով արտասուքով լի աչքերով դա ասլին էր որին ղանլիդարայի անցքի ժամանակ մըստոյին հաջողվել էր գողանալ speaker_1 test male True None segment_00000260 — Լսում ե՞ս, — հարցրեց նա, — այդ ձայները: — Ի՞նչ ձայներ, — հարցրեց երիտասարդը, որովհետև նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում: — լսում ե՞ս — հարցրեց նա — այդ ձայները — ի՞նչ ձայներ — հարցրեց երիտասարդը որովհետև նա այն աստիճան խռովված էր որ ոչինչ ձայն չէր լսում speaker_1 test male True None segment_00000213 — Բայց ինչպե՞ս կարողացար տեսնել նրան: — բայց ինչպե՞ս կարողացար տեսնել նրան speaker_1 test male True None segment_00000159 Հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մեջ, որ ինքը ակամայից դարձել էր գայլ, գայլի բոլոր անգթությամբ: Մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան, նա արտաքսվեցավ հայրենական տնակից, որպես անառակ որդի: Իր համազգի հասարակության մեջ նույնպես նա ընդունելություն չգտավ ամեն մարդ սկսեց խորշիլ նրանից, որպես ժանտախտից: Այնուհետև մնում էր նրան անձնատուր լինել դեպքերի բերմունքին, և նա դարձավ մի արկածախնդիր թափառական, իսկ վերջը՝ մի անգութ ավազակ, որ ուխտել էր պատժել մարդկանց, որովհետև մարդիկ պատժեցին նրան: հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մեջ որ ինքը ակամայից դարձել էր գայլ գայլի բոլոր անգթությամբ մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան նա արտաքսվեցավ հայրենական տնակից որպես անառակ որդի իր համազգի հասարակության մեջ նույնպես նա ընդունելություն չգտավ ամեն մարդ սկսեց խորշիլ նրանից որպես ժանտախտից այնուհետև մնում էր նրան անձնատուր լինել դեպքերի բերմունքին և նա դարձավ մի արկածախնդիր թափառական իսկ վերջը՝ մի անգութ ավազակ որ ուխտել էր պատժել մարդկանց որովհետև մարդիկ պատժեցին նրան speaker_1 test male True None segment_00000164 Դա քուն չէր, այլ մի տեսակ թմրություն, որ տիրում է մարդուն և արթնության ժամանակ, երբ սաստիկ տանջված է լինում, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես: դա քուն չէր այլ մի տեսակ թմրություն որ տիրում է մարդուն և արթնության ժամանակ երբ սաստիկ տանջված է լինում թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես speaker_1 test male True None segment_00000146 — Այդ ի՞նչ վատ երկիր է, ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել մի՞թե այս սարերում հովիվներ և գյուղեր չկան սովից մարեցա, ոչինչ չես գտնում ուտելու: — այդ ի՞նչ վատ երկիր է ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել մի՞թե այս սարերում հովիվներ և գյուղեր չկան սովից մարեցա ոչինչ չես գտնում ուտելու speaker_1 test male True None segment_00000178 Զ զ speaker_1 test male True None segment_00000339 Այսպես այս սարսափելի մարդը, որ մի ժամանակ քահանա էր, իսկ այժմ ավազակ, դուրս էր թափում իր սրտի դառնությունները գինու բաժակի վրա, որով ամեն մարդ ուրախ է լինում: Երբ նա վերջացրուց, վեր կացավ մի ուրիշ ավազակ, որին կոչում էին Քիթաբ-Դալիսի (գրքից խելագարված), որ մի ժամանակ մանկավարժ էր, իսկ այժմ մտել էր Սարհատի արյունախում խումբի մեջ: Նա հետևելով Դալի-Բաբայի ոճին, այսպես սկսեց իր ճառը. այսպես այս սարսափելի մարդը որ մի ժամանակ քահանա էր իսկ այժմ ավազակ դուրս էր թափում իր սրտի դառնությունները գինու բաժակի վրա որով ամեն մարդ ուրախ է լինում երբ նա վերջացրուց վեր կացավ մի ուրիշ ավազակ որին կոչում էին քիթաբդալիսի գրքից խելագարված որ մի ժամանակ մանկավարժ էր իսկ այժմ մտել էր սարհատի արյունախում խումբի մեջ նա հետևելով դալիբաբայի ոճին այսպես սկսեց իր ճառը speaker_1 test male True None segment_00000555 — Բաղդո ջան, էրկու ձվի հաց տա՛ս, — ասում էր նա խնդրական եղանակով: Մանրավաճառը ձվերը մեկ-մեկ շարժում էր ականջի մոտ: — բաղդո ջան էրկու ձվի հաց տա՛ս — ասում էր նա խնդրական եղանակով մանրավաճառը ձվերը մեկմեկ շարժում էր ականջի մոտ speaker_2 test female True None segment_00000405 Կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց, վեր թռավ տեղից և վազեց կպավ պատին մեռելի պես գունատված: — Ույ Ես քու... — գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և Յագորը սպառնագին մի քանի քայլ արավ դեպի նա: Պառավ Հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը, բայց նա ձեռքի մի թեթև շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեց վախից տերևի պես թպրտացող կնոջ առջև: — Վո՛ւյ, չխփես, Յագոր ջան... հոգուդ մեռնեմ, չխփես, ջանս ցավում ա, — աղաչեց Անանը գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը: — Չխփե՛մ, չխփե՛մ, — որոտաց Յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա: — Բա ի՞նչ անեմ: Աչքերդ պաչե՞մ, որ էն պառավը քնած՝ թաքուն վեր ես կացել, էկել, տունն անտեր թողել: Փախել ես, հա , տանից: Ջառըջհանդամը, թե փախել ես շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար, էս էրեխի՞ն ուր ես բերել: Հը՞: Խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդ հանեմ, ճիճվի պես ճխլեմ ոտիս տակը: Հը՞: Ինձ չես ճնանչո՞ւմ: Ըըը , ես քու…: Եվ մի ահագին բռունցք, կարծես երկաթից ձուլված, ծանր ու դանդաղ, հորիզոնական ձևով գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին: կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց վեր թռավ տեղից և վազեց կպավ պատին մեռելի պես գունատված — ույ ես քու — գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և յագորը սպառնագին մի քանի քայլ արավ դեպի նա պառավ հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը բայց նա ձեռքի մի թեթև շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեց վախից տերևի պես թպրտացող կնոջ առջև — վո՛ւյ չխփես յագոր ջան հոգուդ մեռնեմ չխփես ջանս ցավում ա — աղաչեց անանը գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը — չխփե՛մ չխփե՛մ — որոտաց յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա — բա ի՞նչ անեմ աչքերդ պաչե՞մ որ էն պառավը քնած՝ թաքուն վեր ես կացել էկել տունն անտեր թողել փախել ես հա տանից ջառըջհանդամը թե փախել ես շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար էս էրեխի՞ն ուր ես բերել հը՞ խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդ հանեմ ճիճվի պես ճխլեմ ոտիս տակը հը՞ ինձ չես ճնանչո՞ւմ ըըը ես քու… եվ մի ահագին բռունցք կարծես երկաթից ձուլված ծանր ու դանդաղ հորիզոնական ձևով գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին speaker_2 test female True None segment_00000418 speaker_2 test female True None segment_00000078 Արդար եղե՛ք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թող չզրկե իր ընկերին: Մի՛ մոռանաք աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից, որովհետև նրա հրեշտակները նույնպես պատերազմելու են ձեզ հետ: Խնամք տարեք, եթե մեկը ձեզանից հիվանդ լինի կամ վիրավոր, որովհետև դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ»: արդար եղե՛ք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թող չզրկե իր ընկերին մի՛ մոռանաք աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից որովհետև նրա հրեշտակները նույնպես պատերազմելու են ձեզ հետ խնամք տարեք եթե մեկը ձեզանից հիվանդ լինի կամ վիրավոր որովհետև դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ» speaker_1 test male True None segment_00000083 Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնավորություն, որ կրում էր իր մեջ կրոնի ջերմեռանդությունը, որպես մի բարձր հոգևորական, և պատերազմողի քաջազնական ոգին, որպես հզոր զինվոր: Նա և՛ շեյխ էր, և՛ զորավոր: այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնավորություն որ կրում էր իր մեջ կրոնի ջերմեռանդությունը որպես մի բարձր հոգևորական և պատերազմողի քաջազնական ոգին որպես հզոր զինվոր նա և՛ շեյխ էր և՛ զորավոր speaker_1 test male True None segment_00000250 Հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի: Բայց, ի՛նչ կարող էր անել մենակ Մըստոն այնքան գազաններին մի տասը տղամարդ եթե հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գյուղն էլ մտնեին, բայց մենակ էի: Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լավ էի իմանում, հենց որ մեկին դիպչեի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի: Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն: Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մորդ, եղբորդ և երկու քույրերիդ բայց այնքան հիմար էի, որ չմտածեցի, թե տանը օրորոցի մեջ տղա մնաց: «Երեխա՛ս, երեխա՛ս», գոռաց մայրդ և վազեց դեպի տուն: Ես մնացի երկու սրի մեջտեղում, չէի իմանում, դեպի ո՜ր կողմը դառնամ: Եթե աղջիկներին թողնեի, քրդերը կտանեին, լավ է, ասացի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, հետո դառնամ դեպի մայրը: Եղբորդ և քույրերիդ թաքցրի գյուղից հեռու գարու արտի մեջ և շուտով վազեցի դեպի մայրդ: Երբ հասա, տեսա, որ տունը վառվում էր բոցերի մեջ բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, և ոչ էլ բոցերին մտիկ տվեց, մտավ կրակի մեջ այն րոպեում փուլ եկավ կտուրը, և նա էլ դուրս չեկավ...: հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի բայց ի՛նչ կարող էր անել մենակ մըստոն այնքան գազաններին մի տասը տղամարդ եթե հետս ունենայի նրանց չէի թող տալ որ գյուղն էլ մտնեին բայց մենակ էի ես ձեռք էլ չբարձրացրի նրա համար որ քուրդի խասյաթը լավ էի իմանում հենց որ մեկին դիպչեի ոչ մի հոգի կենդանի չէին թողնի ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել մնացածը ասում էի գլուխը քարը թո՛ղ տանեն առանց ժամանակ կորցնելու ես տնից դուրս հանեցի մորդ եղբորդ և երկու քույրերիդ բայց այնքան հիմար էի որ չմտածեցի թե տանը օրորոցի մեջ տղա մնաց «երեխա՛ս երեխա՛ս» գոռաց մայրդ և վազեց դեպի տուն ես մնացի երկու սրի մեջտեղում չէի իմանում դեպի ո՜ր կողմը դառնամ եթե աղջիկներին թողնեի քրդերը կտանեին լավ է ասացի դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ հետո դառնամ դեպի մայրը եղբորդ և քույրերիդ թաքցրի գյուղից հեռու գարու արտի մեջ և շուտով վազեցի դեպի մայրդ երբ հասա տեսա որ տունը վառվում էր բոցերի մեջ բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց և ոչ էլ բոցերին մտիկ տվեց մտավ կրակի մեջ այն րոպեում փուլ եկավ կտուրը և նա էլ դուրս չեկավ speaker_1 test male True None segment_00000588 Մայրը կծկվեց և սուս ու փուս հեռացավ: Տիրեց երկարատև լռություն: Ճրագի լույսից և խոսակցության ձայներից հավերը զարթել էին: Թառի վրա նստած, պլզել էին իրենց կլորիկ աչքերը և ըստ երևույթին, հետաքրքրված ճրագի անսովոր լույսից, դեսուդեն էին նայում: Պառավը, թախտի ծայրին կուչ եկած, մտածում էր, թե ի՞նչ էր պատահել Արտեմին: մայրը կծկվեց և սուս ու փուս հեռացավ տիրեց երկարատև լռություն ճրագի լույսից և խոսակցության ձայներից հավերը զարթել էին թառի վրա նստած պլզել էին իրենց կլորիկ աչքերը և ըստ երևույթին հետաքրքրված ճրագի անսովոր լույսից դեսուդեն էին նայում պառավը թախտի ծայրին կուչ եկած մտածում էր թե ի՞նչ էր պատահել արտեմին speaker_2 test female True None segment_00000400 — Նանի, որ ուտես՝ կորիզն ինձ տու, — ասում էր թոռներից մեկը, ձմերուկի կորիզները հավաքելով իր առջև: — Սուտ ա ասում, նանի ջան, ինձ տու, — ասում էր մյուսը, նույնպես կորիզները հավաքելով իր առջև: — նանի որ ուտես՝ կորիզն ինձ տու — ասում էր թոռներից մեկը ձմերուկի կորիզները հավաքելով իր առջև — սուտ ա ասում նանի ջան ինձ տու — ասում էր մյուսը նույնպես կորիզները հավաքելով իր առջև speaker_2 test female True None segment_00000594 Պառավի սրտին դիպավ, որ որդին ոչ մի ուշադրություն չի դարձնում իր խոսքերին: պառավի սրտին դիպավ որ որդին ոչ մի ուշադրություն չի դարձնում իր խոսքերին speaker_2 test female True None segment_00000236 Տասը քայլ հազիվ հեռացել էր ձիավորը, նրա ետևից գոռաց հրացանը և ողորմելին գլորվեցավ ձիուց ցած: Ձին խրտնեցավ և ճանապարհից դուրս եկավ, իր հետ քաշ տալով դիակը, որի մի ոտը մնացել էր ասպանդակի մեջ: Ձին երկար վազվզում էր ավելի և ավելի կատաղելով, մինչև թամքը շուռ եկավ փորի տակը, և նա կանգնեց: Այն ժամանակ եղեռնագործը մոտեցավ, բռնեց ձիուն և սկսեց որոնել սպանվածի ծոցերը, գրպանները, որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին, բոլորովին ջարդուփշուր էր եղել: Նա գտավ նամակը, որի հասցեն դրած էր շեյխի անունով, թաքցրեց իր ծոցի գրպանում, դիակը ձգեց մի փոսի մեջ, հետո ուղղելով սպանվածի ձիու թամքը, նստեց վրան, և սկսեց վազեցնել դեպի Ղանլի-Դարա, ուր գտնվում էր Ջալալեդդինի բանակը: Նա հասավ շեյխի բանակը, երբ արևը մտել էր բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը: Նամակը նա հանեց իր ծոցից և խրեց գլխի չալմայի փաթեթի մեջ, այնպես, որ նամակը կիսով չափ երևում էր: Նա, որպես սովորաբար ծրարում են նամակները արևելքում, մի երկայն խողովակաձև գալարված թուղթ էր, որի մեջտեղից գոտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր և կնքել էին: տասը քայլ հազիվ հեռացել էր ձիավորը նրա ետևից գոռաց հրացանը և ողորմելին գլորվեցավ ձիուց ցած ձին խրտնեցավ և ճանապարհից դուրս եկավ իր հետ քաշ տալով դիակը որի մի ոտը մնացել էր ասպանդակի մեջ ձին երկար վազվզում էր ավելի և ավելի կատաղելով մինչև թամքը շուռ եկավ փորի տակը և նա կանգնեց այն ժամանակ եղեռնագործը մոտեցավ բռնեց ձիուն և սկսեց որոնել սպանվածի ծոցերը գրպանները որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին բոլորովին ջարդուփշուր էր եղել նա գտավ նամակը որի հասցեն դրած էր շեյխի անունով թաքցրեց իր ծոցի գրպանում դիակը ձգեց մի փոսի մեջ հետո ուղղելով սպանվածի ձիու թամքը նստեց վրան և սկսեց վազեցնել դեպի ղանլիդարա ուր գտնվում էր ջալալեդդինի բանակը նա հասավ շեյխի բանակը երբ արևը մտել էր բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը նամակը նա հանեց իր ծոցից և խրեց գլխի չալմայի փաթեթի մեջ այնպես որ նամակը կիսով չափ երևում էր նա որպես սովորաբար ծրարում են նամակները արևելքում մի երկայն խողովակաձև գալարված թուղթ էր որի մեջտեղից գոտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր և կնքել էին speaker_1 test male True None segment_00000491 speaker_2 test female True None segment_00000495 speaker_2 test female True None segment_00000332 — Ես այնուհետև դարձա մի թափառական որսորդ: Բայց անասուններ սպանելու և մարդիկ մորթելու մեջ մի քայլ միայն կա, որդիդ հետո դարձավ ավազակ և սկսեց մարդիկ կոտորել... Եվ ինչո՞ւ չկոտորեի, ինչո՞ւ չհափշտակեի, երբ տեսնում էի, այն մարդիկը, որ նույնն են գործում, ավելի բախտավոր են, ավելի հարգելի են: Եվ որ ընդհակառակը, տեսնում էի, այն մարդիկը, որ բարի են, որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն, որ ավազակ չեն, նրանք թշվառ են, և ո՛չ իրենց ընտանիքի, և ո՛չ իրենց կայքի, և ո՛չ իրենց գլուխների տերը չեն...: — ես այնուհետև դարձա մի թափառական որսորդ բայց անասուններ սպանելու և մարդիկ մորթելու մեջ մի քայլ միայն կա որդիդ հետո դարձավ ավազակ և սկսեց մարդիկ կոտորել եվ ինչո՞ւ չկոտորեի ինչո՞ւ չհափշտակեի երբ տեսնում էի այն մարդիկը որ նույնն են գործում ավելի բախտավոր են ավելի հարգելի են եվ որ ընդհակառակը տեսնում էի այն մարդիկը որ բարի են որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն որ ավազակ չեն նրանք թշվառ են և ո՛չ իրենց ընտանիքի և ո՛չ իրենց կայքի և ո՛չ իրենց գլուխների տերը չեն speaker_1 test male True None segment_00000337 Մինչ թշվառ երիտասարդը ընկղմված էր իր տխուր մտախոհությունների մեջ, նրա ընկերները կազմել էին մի ճոխ սեղան, որ հիշեցնում էր Հոմերոսի հերոսներին: Գինին ահագին գավաթներով պտտվում էր ձեռքից ձեռք, և խորովածը արյունաթաթախ դուրս էին քաշում շամփուրներից: Նրանցից ոչ ոք չէր ուզում վրդովել Սարհատի ողբալի մտահուզությունը, և այս պատճառով չէին հրավիրում իրենց հետ սեղանակից լինելու: Բայց նա արթնացավ, երբ Դալի-Բաբան, բաժակը ձեռին կանգնած և, երեսը դեպի տաճարի բեմը դարձած, ճառում էր այս խորհրդավոր խոսքերը. մինչ թշվառ երիտասարդը ընկղմված էր իր տխուր մտախոհությունների մեջ նրա ընկերները կազմել էին մի ճոխ սեղան որ հիշեցնում էր հոմերոսի հերոսներին գինին ահագին գավաթներով պտտվում էր ձեռքից ձեռք և խորովածը արյունաթաթախ դուրս էին քաշում շամփուրներից նրանցից ոչ ոք չէր ուզում վրդովել սարհատի ողբալի մտահուզությունը և այս պատճառով չէին հրավիրում իրենց հետ սեղանակից լինելու բայց նա արթնացավ երբ դալիբաբան բաժակը ձեռին կանգնած և երեսը դեպի տաճարի բեմը դարձած ճառում էր այս խորհրդավոր խոսքերը speaker_1 test male True None segment_00000216 — Դու հաստատ գիտե՞ս, որ նա շեյխի բանակումն է, — հարցրեց Սարհատը վրդոված ձայնով: — Ինչպես չգիտեմ, աչքովս տեսա, հետը խոսեցի, — պատասխանեց Մըստոն ուրախ կերպով: — Նա ճանաչե՞ց քեզ: — Հենց որ տեսավ, իսկույն ուզում էր վազել ինձ մոտ, ես նշան արեցի, նա զգուշացավ: — դու հաստատ գիտե՞ս որ նա շեյխի բանակումն է — հարցրեց սարհատը վրդոված ձայնով — ինչպես չգիտեմ աչքովս տեսա հետը խոսեցի — պատասխանեց մըստոն ուրախ կերպով — նա ճանաչե՞ց քեզ — հենց որ տեսավ իսկույն ուզում էր վազել ինձ մոտ ես նշան արեցի նա զգուշացավ speaker_1 test male True None segment_00000057 Ծերունու հաստ գոտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն թասբեկ (տերողորմյա) խոշոր հատիկներով, որոնք բաժանված էին որոշյալ թվով յուրաքանչյուր աղոթքի կարգը և համարը պահպանելու համար: Իսկ գոտիի ձախ կողմից երևում էին կեռ խենջարի և մի զույգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերը թաքնված էին հալեբյան վերարկուի տակ, որ անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա: Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով (չալմա), որի վրա երևում էին մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր: Նա նստած էր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով: ծերունու հաստ գոտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն թասբեկ տերողորմյա խոշոր հատիկներով որոնք բաժանված էին որոշյալ թվով յուրաքանչյուր աղոթքի կարգը և համարը պահպանելու համար իսկ գոտիի ձախ կողմից երևում էին կեռ խենջարի և մի զույգ ատրճանակի ծայրերը որոնց փողերը թաքնված էին հալեբյան վերարկուի տակ որ անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով չալմա որի վրա երևում էին մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր նա նստած էր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր դամասկոսի շենքով speaker_1 test male True None segment_00000619 — Չայ չունե՛նք, — հարցրեց մորը, որը դուրսը դռան շեմքին նստած, ինչ-որ լաթ էր կարկատում: — Հա, ոնց չէ, — հեգնեց պառավը, — հրեդ սամավարը քլթքլթում ա, չայ-շաքար էլ որ ղրկել էիր, հրեն փտում ա թարեքումը: Արտեմը ծիծաղեց: — Բա որ ըտենց ա, նանի, ես, էս ա, գնում եմ մի գրվանքա չայ առնեմ, մի գլուխ էլ շաքար, թե գործլի էլ չունես, մի բեռ էլ գործլի: — չայ չունե՛նք — հարցրեց մորը որը դուրսը դռան շեմքին նստած ինչոր լաթ էր կարկատում — հա ոնց չէ — հեգնեց պառավը — հրեդ սամավարը քլթքլթում ա չայշաքար էլ որ ղրկել էիր հրեն փտում ա թարեքումը արտեմը ծիծաղեց — բա որ ըտենց ա նանի ես էս ա գնում եմ մի գրվանքա չայ առնեմ մի գլուխ էլ շաքար թե գործլի էլ չունես մի բեռ էլ գործլի speaker_2 test female True None segment_00000262 — Նրանք հիմա լավ տեղում են ես տարա նրանց մեր էլի (ցեղի) մեջ, մեր չադրումն են կենում կնոջս մոտ: Դու չե՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմա կին ունեմ, մի երեխա էլ ունեմ, մի սիրուն երեխա: Հայրդ (աստված նրա հոգին լույս բաժին անե) ինձ պսակեց, մի լավ աղջիկ բերեց, և հարյուր ոչխար էլ տվեց, ասում էր. «Մըստո, բավական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր, տուն ու տեղի տեր դարձիր»: Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի, — չէ՛, աղա, քո տան մեջ պետք է մեռնեմ, և քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կլինեմ: — նրանք հիմա լավ տեղում են ես տարա նրանց մեր էլի ցեղի մեջ մեր չադրումն են կենում կնոջս մոտ դու չե՞ս իմանում սարհատ ես ախար հիմա կին ունեմ մի երեխա էլ ունեմ մի սիրուն երեխա հայրդ աստված նրա հոգին լույս բաժին անե ինձ պսակեց մի լավ աղջիկ բերեց և հարյուր ոչխար էլ տվեց ասում էր «մըստո բավական է ինչ որ ծառայեցիր գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր տուն ու տեղի տեր դարձիր» բայց ես ձեր տան հացը կերել էի նրանով էի մեծացել ասում էի — չէ՛ աղա քո տան մեջ պետք է մեռնեմ և քանի սարհատը չի եկել ես քո մեծ որդին կլինեմ speaker_1 test male True None segment_00000177 Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու: «Եթե կարիքը, — ասում էր նա, — մարդու վարպետ է անում, եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ է հնարում, գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար»: նա գիտեր որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու «եթե կարիքը — ասում էր նա — մարդու վարպետ է անում եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ է հնարում գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար» speaker_1 test male True None segment_00000330 - Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք... որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր և մի դանակ էլ չթողեցին մեզ մոտ...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ խլեցին մեզնից մեր սիրտը և նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ սովորեցրին մեզ բարի լինել, հնազանդ լինել, համբերող լինել...: եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր և մի դանակ էլ չթողեցին մեզ մոտ եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք որ խլեցին մեզնից մեր սիրտը և նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք որ սովորեցրին մեզ բարի լինել հնազանդ լինել համբերող լինել speaker_1 test male True None segment_00000333 Երիտասարդը լռեց և փոքր ինչ շունչ առնելուց հետո դարձյալ շարունակեց: երիտասարդը լռեց և փոքր ինչ շունչ առնելուց հետո դարձյալ շարունակեց speaker_1 test male True None segment_00000586 Մի օր Արտեմը կրկին եկավ: Սովորաբար, երբ տունը միտն էր գցում, գալիս էր կեսգիշերից անց, շատ անգամ լուսադեմին, բայց այս անգամ այնքան վաղ եկավ, որ պառավ Մարանը դեռ անկողին չէր մտել: Այդ բանը խիստ զարմացրեց պառավին: — Արտեմ ջան, հիվանդ խո չե՞ս, — հարցրեց նա անհանգստացած: Արտեմը չպատասխանեց: Մարանը խրճիթի կիսախավարի մեջ աշխատեց լավ դիտել որդու դեմքը, բայց ոչինչ չկարողացավ տեսնել, բացի այդ դեմքի խավար ուրվագծից: Շտապեց լամպը վառել: Հետո մոտեցավ որդուն: Արտեմը երեսնիվեր պառկել էր թախտի վրա, ձեռները գլխի տակ դրած: Պառավը խոնարհվեց նրա դեմքի վրա և վախեցավ: Արտեմի դեմքը սաստիկ մռայլ էր, աչքերը պլպլում էին երևում էր, որ խիստ վատ տրամադրության մեջ էր: մի օր արտեմը կրկին եկավ սովորաբար երբ տունը միտն էր գցում գալիս էր կեսգիշերից անց շատ անգամ լուսադեմին բայց այս անգամ այնքան վաղ եկավ որ պառավ մարանը դեռ անկողին չէր մտել այդ բանը խիստ զարմացրեց պառավին — արտեմ ջան հիվանդ խո չե՞ս — հարցրեց նա անհանգստացած արտեմը չպատասխանեց մարանը խրճիթի կիսախավարի մեջ աշխատեց լավ դիտել որդու դեմքը բայց ոչինչ չկարողացավ տեսնել բացի այդ դեմքի խավար ուրվագծից շտապեց լամպը վառել հետո մոտեցավ որդուն արտեմը երեսնիվեր պառկել էր թախտի վրա ձեռները գլխի տակ դրած պառավը խոնարհվեց նրա դեմքի վրա և վախեցավ արտեմի դեմքը սաստիկ մռայլ էր աչքերը պլպլում էին երևում էր որ խիստ վատ տրամադրության մեջ էր speaker_2 test female True None segment_00000526 Այդ գիտակցությունն էր, որ դառնացրել էր նրա հոգին և կաշկանդել միտքը, և նա առաջուց զգում էր, որ պատահած դեպքը երբեք չպիտի ջնջվի իր հիշողությունից։ այդ գիտակցությունն էր որ դառնացրել էր նրա հոգին և կաշկանդել միտքը և նա առաջուց զգում էր որ պատահած դեպքը երբեք չպիտի ջնջվի իր հիշողությունից։ speaker_2 test female True None segment_00000291 Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի: արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի speaker_1 test male True None segment_00000440 speaker_2 test female True None segment_00000149 Մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները, մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի մեջ, և կրակից ազատվածը իր բնակարանի մոտ ընկնում էր բարբարոսի սրից, մյուս կողմից, նա լսում էր մի արյունաթաթախ հոր և կիսաշունչ մոր ցավալի խոսակցությունը, լսում էր զավակի լացը և մրմունջը, տեսնում էր անբախտացած ընտանիքի հուսահատական փախուստը, և ինքը մի դիվական սառնասրտությամբ բլուրի բարձրությունից նայում էր, և կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խոսքերը. «Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար... նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում է...»: մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի մեջ և կրակից ազատվածը իր բնակարանի մոտ ընկնում էր բարբարոսի սրից մյուս կողմից նա լսում էր մի արյունաթաթախ հոր և կիսաշունչ մոր ցավալի խոսակցությունը լսում էր զավակի լացը և մրմունջը տեսնում էր անբախտացած ընտանիքի հուսահատական փախուստը և ինքը մի դիվական սառնասրտությամբ բլուրի բարձրությունից նայում էր և կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խոսքերը «դուք արժանի՜ եք ձեր վիճակին որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար նա մեղավոր չէ որ այրում է և մորթում է» speaker_1 test male True None segment_00000079 Զուգավորությունը ուղղափառի մի անհավատի հետ արգելում է աստված: Իսկ ծերերին, թե նրանք կին լինեն և թե այր, խնայել չկա: Անհավատությունը նրանց մեջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման: զուգավորությունը ուղղափառի մի անհավատի հետ արգելում է աստված իսկ ծերերին թե նրանք կին լինեն և թե այր խնայել չկա անհավատությունը նրանց մեջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման speaker_1 test male True None segment_00000560 Պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին, ձեռքով շոշափեց և տեսավ, որ հավերը նստած են թառին, թեև շատ լավ գիտեր, որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի և աքլորների հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան, սովորական ժամին, եկել թառել էին իրենց տեղը: Երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել, մինչև որ չստուգեր հավերի ներկայությունը, որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու հատիկ հավն էր, որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես: պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին ձեռքով շոշափեց և տեսավ որ հավերը նստած են թառին թեև շատ լավ գիտեր որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի և աքլորների հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան սովորական ժամին եկել թառել էին իրենց տեղը երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել մինչև որ չստուգեր հավերի ներկայությունը որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու հատիկ հավն էր որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես speaker_2 test female True None segment_00000273 Եթե մի մարդ նույն ժամում մտնելու լիներ հիշյալ շինության մեջ, որտեղից լույս էր նշմարվում, նրա աչքերի առջև ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան, գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր: Մերկացել էր իր փառահեղ զարդարանքից, նրա հոյակապ կամարների ներքո տիրում էր դատարակություն միայն ո՛չ խաչեր, ո՛չ գրքեր, ո՛չ պատկերներ, ո՛չ ջահեր, ոչինչ չէր երևում սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան, որ շաղախված էր արյունով...: եթե մի մարդ նույն ժամում մտնելու լիներ հիշյալ շինության մեջ որտեղից լույս էր նշմարվում նրա աչքերի առջև ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր մերկացել էր իր փառահեղ զարդարանքից նրա հոյակապ կամարների ներքո տիրում էր դատարակություն միայն ո՛չ խաչեր ո՛չ գրքեր ո՛չ պատկերներ ո՛չ ջահեր ոչինչ չէր երևում սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան որ շաղախված էր արյունով speaker_1 test male True None segment_00000328 Այսպես անագորույն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հոր գլխին, այսպես նզովում էր նա պապերի սուրբ հիշատակը, մի այնպիսի րոպեում, երբ ծերունին մարելու վրա էր: Այսպես մի չար դևի նման, կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը, նրանից, որ իրան շունչ և կյանք էր տվել: — Բավական է, — խոսեց ծերունին մեծ դժվարությամբ: այսպես անագորույն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հոր գլխին այսպես նզովում էր նա պապերի սուրբ հիշատակը մի այնպիսի րոպեում երբ ծերունին մարելու վրա էր այսպես մի չար դևի նման կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը նրանից որ իրան շունչ և կյանք էր տվել — բավական է — խոսեց ծերունին մեծ դժվարությամբ speaker_1 test male True None segment_00000239 Հանկարծ նրա ետևից լսելի եղավ մի ձայն. — Ո՞վ ես ետ քաշվի՛ր: Ճանապարհորդը դադարեց երգելուց, հրացանը ուսից վեր բերեց, և ետ նայելով, տեսավ, որ գալիս էր մի ձիավոր: Նա պատասխանեց. հանկարծ նրա ետևից լսելի եղավ մի ձայն — ո՞վ ես ետ քաշվի՛ր ճանապարհորդը դադարեց երգելուց հրացանը ուսից վեր բերեց և ետ նայելով տեսավ որ գալիս էր մի ձիավոր նա պատասխանեց speaker_1 test male True None segment_00000091 — Այստեղ մի բան կա, — ասաց նրանցից մեկը հազիվ լսելի ձայնով: — Ես էլ այդպես եմ կարծում, — պատասխանեց մի ուրիշը: — Գնանք, տեսնենք: — Գնանք: — այստեղ մի բան կա — ասաց նրանցից մեկը հազիվ լսելի ձայնով — ես էլ այդպես եմ կարծում — պատասխանեց մի ուրիշը — գնանք տեսնենք — գնանք speaker_1 test male True None segment_00000115 Մի սարսափելի պարահանդես էր այդ, որի նմանը երբեք Դիոնիսիոսը չէ երևակայել իր բաքոսական բոլոր անբարոյականությամբ: մի սարսափելի պարահանդես էր այդ որի նմանը երբեք դիոնիսիոսը չէ երևակայել իր բաքոսական բոլոր անբարոյականությամբ speaker_1 test male True None segment_00000245 — Ճանաչեցի, Մըստո, — պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան: Մըստոն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը: Մի կլորիկ պատանի էր Մըստոն խիստ աշխույժ և հավատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած: Նա զինվորված էր թեթև կերպով ուներ միայն հրացան, թուր և ատրճանակներ: Երիտասարդը շատ ուրախացավ, որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ ծառային, և ավելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները, որ իրեն շատ հարկավոր էին: — ճանաչեցի մըստո — պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան մըստոն ազգով քուրդ էր եզիդիների աղանդից նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը մի կլորիկ պատանի էր մըստոն խիստ աշխույժ և հավատարիմ երբ թողեց նրան երիտասարդը իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած նա զինվորված էր թեթև կերպով ուներ միայն հրացան թուր և ատրճանակներ երիտասարդը շատ ուրախացավ որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ ծառային և ավելի այն պատճառով որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները որ իրեն շատ հարկավոր էին speaker_1 test male True None segment_00000620 — Գիժ ա անտեր մունդռիկը՞: Տո, էրկու գրոշի նավթն ի՞նչ ա, որ չես առնում: — գիժ ա անտեր մունդռիկը՞ տո էրկու գրոշի նավթն ի՞նչ ա որ չես առնում speaker_2 test female True None segment_00000430 speaker_2 test female True None segment_00000040 Ջալալեդդինը, որպես շեյխ և զորավար, միայն էր, որ հանձն առեց քրդերի գլխավորությունը, առաջնորդելու նրանց դեպի պատերազմի դաշտը: Բայց քրդերին առավելապես գրգռող և նրանց կատաղությունը ոգևորող էր մի ուրիշ շեյխ, որն իր տեղից չէր շարժվել, որն ամբողջ Քուրդիստանի հոգևոր գլուխն էր համարվում, և ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբեկիների, ղազիների և մուֆթիների վրա: Դա Շեյխ Իբադուլլահն էր: Այդ քրիստոնեության երդվյալ թշնամին թույլ էր տվել ամեն տեսակ անգթություններ և հրամայել էր ամենևին չխնայել...: Պատերազմի ժամանակ որպես քրդերի, նույնպես և բոլոր մահմեդական ցեղերի սպառազինության պատճառը լինում է՝ կույր մոլեռանդությունը մի կողմից և կողոպուտի ու հափշտակության ծարավը, մյուս կողմից: Նրանց մեջ խաղ են առնում երկու կրքեր՝ հոգևոր և նյութական, առաջինը լցուցանում է նա ոչմահմեդականներին մորթելով, իսկ երկրորդին բավականություն է տալիս նրանց կայքը և հարստությունը հափշտակելով: Եվ այս պատճառով Ջալալեդդինի զորքը խիստ դանդաղ էր ընթանում նա մի կողմից պետք է հնձեր, բայց իր հունձքը իր հետ տանել չէր կարող, մյուս կողմից, հարկավոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակության տեղերը և նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ և շարունակել ընթացքը դեպի Բայազեդ: Այս էր նրա զորախումբի անդադար բաժանման և կրկին միավորության պատճառը: Ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դեպի Բայազեդ: Բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ նրանց մեջ կային և այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի: Այս տեսակ մարդերից մեկն էր Օմար աղան, իր հոտերով և երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխավորն էր: Նա չմասնակցեց Ջալալեդդինի արշավանքին: Եվ լսելով անգութ ծերունիի դիտավորությունը, նա հառաջագույն եկավ Բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր Եղիազար վարդապետին, թե մի քանի օրից հետո ի՜նչ դառը վիճակ էր սպասում Աղբակա հայերին: ջալալեդդինը որպես շեյխ և զորավար միայն էր որ հանձն առեց քրդերի գլխավորությունը առաջնորդելու նրանց դեպի պատերազմի դաշտը բայց քրդերին առավելապես գրգռող և նրանց կատաղությունը ոգևորող էր մի ուրիշ շեյխ որն իր տեղից չէր շարժվել որն ամբողջ քուրդիստանի հոգևոր գլուխն էր համարվում և ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբեկիների ղազիների և մուֆթիների վրա դա շեյխ իբադուլլահն էր այդ քրիստոնեության երդվյալ թշնամին թույլ էր տվել ամեն տեսակ անգթություններ և հրամայել էր ամենևին չխնայել պատերազմի ժամանակ որպես քրդերի նույնպես և բոլոր մահմեդական ցեղերի սպառազինության պատճառը լինում է՝ կույր մոլեռանդությունը մի կողմից և կողոպուտի ու հափշտակության ծարավը մյուս կողմից նրանց մեջ խաղ են առնում երկու կրքեր՝ հոգևոր և նյութական առաջինը լցուցանում է նա ոչմահմեդականներին մորթելով իսկ երկրորդին բավականություն է տալիս նրանց կայքը և հարստությունը հափշտակելով եվ այս պատճառով ջալալեդդինի զորքը խիստ դանդաղ էր ընթանում նա մի կողմից պետք է հնձեր բայց իր հունձքը իր հետ տանել չէր կարող մյուս կողմից հարկավոր էր հունձքը տանել հասցնել իրանց բնակության տեղերը և նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ և շարունակել ընթացքը դեպի բայազեդ այս էր նրա զորախումբի անդադար բաժանման և կրկին միավորության պատճառը ջալալեդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դեպի բայազեդ բայց չէր կարելի միանգամայն ուրանալ քրդերի մեջ ազնիվ մարդիկ նրանց մեջ կային և այնպիսիներն որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից որոնք չէին մասնակցում վատ գործի այս տեսակ մարդերից մեկն էր օմար աղան իր հոտերով և երամակներով հարուստ քուրդը որը մի փոքրիկ ցեղի գլխավորն էր նա չմասնակցեց ջալալեդդինի արշավանքին եվ լսելով անգութ ծերունիի դիտավորությունը նա հառաջագույն եկավ բարդուղիմեոս առաքյալի վանքը և հայտնեց վանահայր եղիազար վարդապետին թե մի քանի օրից հետո ի՜նչ դառը վիճակ էր սպասում աղբակա հայերին speaker_1 test male True None segment_00000279 Մութ գիշեր էր: Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում երկինքը և գետինը, կարծես, միացած էին թանձր-սևաթուր զանգվածով: Ամեն ինչ լուռ էր միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ և անձրև: մութ գիշեր էր ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում երկինքը և գետինը կարծես միացած էին թանձրսևաթուր զանգվածով ամեն ինչ լուռ էր միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ և անձրև speaker_1 test male True None segment_00000056 Ի՞նչ էր որոնում թշվառ երիտասարդը այն կիսով չափ կործանված և դատարկված վանքի մեջ...: ի՞նչ էր որոնում թշվառ երիտասարդը այն կիսով չափ կործանված և դատարկված վանքի մեջ speaker_1 test male True None segment_00000474 speaker_2 test female True None segment_00000444 Երգիչ Ջափինյա՛նը։ Վերջը բանից երևաց, որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել, զուրկ նույնիսկ լսողությունից։ Ինչպես որ արագ բարձրացել էր արքունական թատրոնների բեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ, այնպես էլ և է՛լ ավելի արագ ցած գլորվեց այնտեղից։ Ջափինյանը չի մոռացել իր նախկին տիրացությունը և երբեմն-երբեմն իր բարեկամ այս կամ այն հանգուցյալի թաղման ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «Ի վերին Երուսաղեմ»-ը ի պատիվ հանգուցյալի հարազատների, որոնք այդ բանից զգացված՝ սկսում են է՛լ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը։ Ցիլինդրը, կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով և բարձր կրունկներով փայլուն կոշիկները վաղուց, շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան։ Բայց, չնայելով իր մոտ վաթսունհինգամյա հասակին, դեռևս շատ ժիր է, և այժմ դուք կտեսնեք նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին, մի շատ հասարակ բլուզ հագին, կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս, որ մի քանի կիլո կարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով, որը շարունակ ման է ածում հետը համենայն դեպս։ Ապրում է, կարծեմ, երգեցողության մասնավոր դասերով։ երգիչ ջափինյա՛նը։ վերջը բանից երևաց որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել զուրկ նույնիսկ լսողությունից։ ինչպես որ արագ բարձրացել էր արքունական թատրոնների բեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ այնպես էլ և է՛լ ավելի արագ ցած գլորվեց այնտեղից։ ջափինյանը չի մոռացել իր նախկին տիրացությունը և երբեմներբեմն իր բարեկամ այս կամ այն հանգուցյալի թաղման ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «ի վերին երուսաղեմ»ը ի պատիվ հանգուցյալի հարազատների որոնք այդ բանից զգացված՝ սկսում են է՛լ ավելի մեծ թափով ճիչ ու ծղրտոցով կանայք իհարկե վայ տալ իրենց թանկագին կորուստը։ ցիլինդրը կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով և բարձր կրունկներով փայլուն կոշիկները վաղուց շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան։ բայց չնայելով իր մոտ վաթսունհինգամյա հասակին դեռևս շատ ժիր է և այժմ դուք կտեսնեք նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին մի շատ հասարակ բլուզ հագին կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս որ մի քանի կիլո կարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով որը շարունակ ման է ածում հետը համենայն դեպս։ ապրում է կարծեմ երգեցողության մասնավոր դասերով։ speaker_2 test female True None segment_00000087 Մե՛ծ է ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը: մե՛ծ է ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը speaker_1 test male True None segment_00000278 — Եվ ձեր ինչ ազգից լինե՞լը: — Այս էլ պետք չէ գիտենալ: Մի քանի րոպեի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները, որ կապած էին տաճարի մեջ և այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մեջ, կապեցին նրանց վրա: Հետո կարմրած շամփուրներից վիրավորված թշվառներին նստացրին բեռների վրա և ճանապարհ դրին: Քահանան դեռ իր ձին չհեծած, կրկին անգամ մոտեցավ անծանոթներին և ասաց: — եվ ձեր ինչ ազգից լինե՞լը — այս էլ պետք չէ գիտենալ մի քանի րոպեի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները որ կապած էին տաճարի մեջ և այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մեջ կապեցին նրանց վրա հետո կարմրած շամփուրներից վիրավորված թշվառներին նստացրին բեռների վրա և ճանապարհ դրին քահանան դեռ իր ձին չհեծած կրկին անգամ մոտեցավ անծանոթներին և ասաց speaker_1 test male True None segment_00000228 Մըստոն պատմեց, թե երբ նամակը տվեց շեյխին նա հրամայեց մի օր սպասել, մինչև ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի և պատասխանը կգրի: Նրան տեղ տվեցին շեյխի վրանի մոտ և հրամայեցին կերակրել: Այն ժամանակ նա գտավ «իրանցից» մեկին, որը կրոնով եզիդի է, որին առաջուց ճանաչում էր: Նա այժմ շեյխի մերձավոր սպասավորներից մեկն է, որ նրա համար չիբուխ է լցնում: Այդ մարդը Մըստոյին տարավ իր մոտ, և որպես իր կրոնակցին ու հայրենակցին, սկսեց հյուրասիրել: Մըստոն կարող էր նրան հավատալ, որպես իր վաղեմի բարեկամին և խնդրեց ցույց տալ իրեն գերիները, ու նրանց մեջ գտավ Ասլիին: Հետո նրան հայտնեց իր խորհուրդը, ասելով, թե եկել է գողանալու այն աղջկան, թե այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, որին շատ սիրում է: Մըստոյի հայրենակիցը խոստացավ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից և հանձնել ում որ կասի նա: Սարհատը խորին ապշությամբ լսում էր այս պատմությունը, դժվարությամբ հավատալով իր ականջներին: Նա հարցրուց. — Բայց դու հավատո՞ւմ ես, որ քո հայրենակիցը կկատարե իր խոստումը: մըստոն պատմեց թե երբ նամակը տվեց շեյխին նա հրամայեց մի օր սպասել մինչև ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի և պատասխանը կգրի նրան տեղ տվեցին շեյխի վրանի մոտ և հրամայեցին կերակրել այն ժամանակ նա գտավ «իրանցից» մեկին որը կրոնով եզիդի է որին առաջուց ճանաչում էր նա այժմ շեյխի մերձավոր սպասավորներից մեկն է որ նրա համար չիբուխ է լցնում այդ մարդը մըստոյին տարավ իր մոտ և որպես իր կրոնակցին ու հայրենակցին սկսեց հյուրասիրել մըստոն կարող էր նրան հավատալ որպես իր վաղեմի բարեկամին և խնդրեց ցույց տալ իրեն գերիները ու նրանց մեջ գտավ ասլիին հետո նրան հայտնեց իր խորհուրդը ասելով թե եկել է գողանալու այն աղջկան թե այն աղջիկը իր տիրոջ նշանածն է որին շատ սիրում է մըստոյի հայրենակիցը խոստացավ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից և հանձնել ում որ կասի նա սարհատը խորին ապշությամբ լսում էր այս պատմությունը դժվարությամբ հավատալով իր ականջներին նա հարցրուց — բայց դու հավատո՞ւմ ես որ քո հայրենակիցը կկատարե իր խոստումը speaker_1 test male True None segment_00000193 — Համբարեցի, հիսունից ավել չեն: — Ո՞ր ցեղից են: — Հարտոշի են: — Գերիները և թալանը ո՞ր կողմից են բերում: — Շատախու կողմերից: — Ո՞ւր պիտի տանեն: — Դեպի Սոմայի: — համբարեցի հիսունից ավել չեն — ո՞ր ցեղից են — հարտոշի են — գերիները և թալանը ո՞ր կողմից են բերում — շատախու կողմերից — ո՞ւր պիտի տանեն — դեպի սոմայի speaker_1 test male True None segment_00000611 — Էրկու գրոշի տվողն էլ դու ես, որ չես տալի ո՞րդիան առնեմ, — վրա բերեց պառավը մի քիչ վրդովված: — Հավերդ սատկել ե՞ն, էլ ձու չեն ածո՞ւմ: Պառավը հանկարծ վառվեց: — Եքա տեղդ ըստեղ սարի պես կանգնած, անխոս թռչունին ես ասո՞ւմ, — կանչեց նա զայրագին: — Մերդ եմ, հալից-ջանից ընկած, տարի ա անց կենում, էրեսիս մտիկ չես տալի, էլի մենձ սրտովը դու ե՞ս: Ամոթ էլ ա քաշի, է: Հավերս ինձ հաց են տալի, դո՞ւ ինչ ես տալի, որ հըլը սատկացնում էլ ես: — էրկու գրոշի տվողն էլ դու ես որ չես տալի ո՞րդիան առնեմ — վրա բերեց պառավը մի քիչ վրդովված — հավերդ սատկել ե՞ն էլ ձու չեն ածո՞ւմ պառավը հանկարծ վառվեց — եքա տեղդ ըստեղ սարի պես կանգնած անխոս թռչունին ես ասո՞ւմ — կանչեց նա զայրագին — մերդ եմ հալիցջանից ընկած տարի ա անց կենում էրեսիս մտիկ չես տալի էլի մենձ սրտովը դու ե՞ս ամոթ էլ ա քաշի է հավերս ինձ հաց են տալի դո՞ւ ինչ ես տալի որ հըլը սատկացնում էլ ես speaker_2 test female True None